24 հուլիսի 2020 - 19:39 AMT
Air France-ը հուլիսի 24-ից կվերսկսի Երևան-Փարիզ չվերթերը

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 24-ից կվերսկսվի Երևան-Փարիզ չվերթերը շաբաթական կտրվածքով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Նա նշել է, որ թռիչքների մասին ցանկացած հարցով կարել է դիմել Sabera Tours-ին՝ +374 60 612277, +374 60 612288, +374 10 525555 հեռախոսահամարներով կամ info@saberatours.am էլ փոստով։

Լաքոթը Ֆրանսիայի վիզայի հետ կապված մանրամասներին առաջարկել է ծանոթանալ դեսպանատան կայքում։