24 հուլիսի 2020 - 19:56 AMT
Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա

Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան մոսկվայաբնակ օգտատեր Մարիամ Հովսեփյանը:

«Ականատեսների աչքերով՝ 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները», - գրել է նա:

Նա նաև տեսանյութեր է հրապարակել դեպքի վայրից: