25 հուլիսի 2020 - 13:02 AMT
Մեդվեդև․ Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չմտածված գործողություններից

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Երևանին և Բաքվին կոչ է արել զերծ մնալ չմտածված գործողություններից։ Այս մասին նա գրել է VKontakte-ում։

Նա հայտնել է, որ անվտանգության խորհդրի նիստում քննարկվել են մի շարք երկրների հետ ավիահաղորդակցութան վերսկսման հարցը, ՌԴ հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հաշվի առնելով սահմանային սրացումը։

Նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը «շատ զգայուն» էր անվանել ՌԴ համար։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից 21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։