2 փետրվարի 2009 - 22:53 AMT
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը կխզի իր պայմանագիրը «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը մոտ օրերս կխզի իր պայմանագիրը «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Այդ մասին հաղորդում է «Խիմկի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք էջը: Նշենք, որ անցած խաղաշրջանը Զեբելյանն անցկացրեց Կալինինգրադի «Բալտիկայում» վարձակալության հիամունքներով:

Այս պահին Զեբելյանը նոր ակումբ է որոնում: Ըստ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պոուլսենի, Զեբելյանի մասնակցությունը փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Լատվիայի հետ ընկերական հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ մոտ օրերս հայ հարձակվողը պետք է պայմանագիր կնքի Սոչիի ակումբներից մեկի հետ: