Մոսկվայում հայերի հետ միջադեպերի մասնակից 3 ադրբեջանցի է կալանավորվել, որից 2-ն Ադրբեջանի քաղաքացի են, մեկն էլ՝ ծնունդով ադրբեջանցի ՌԴ քաղաքացի։
Նրանք կալանքի տակ կմնան առնվազն 2 ամիս, տեղեկացնում է Interfax-ը։
Թե հատկապես որ միջադեպի մասի է խոսքը, չի նշվում։ Ըստ ՌԴ ՆԳՆ-ի՝ վերջին օրերին Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև միջադեպերի հետևանքով ավելի քան 30 անձ է ձերբակալվել, որոնք ՌԴ քաղաքացի չեն։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը որպես կանխարգելիչ միջոց ձերբակալում է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների։
Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Բախումներ են եղել նաև Լոնդոնում, Լոս Անջելեսում։ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հորդորել է երկրում ապրող հայրենակիցներին չտրվել որևէ սադրանքի, լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին։