Մինչև օգոստոսի 5-ը դեպի Մակարավանք տանող ճանապարհը փակ է լինելու բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Դա պայմանավորված է ասֆալտապատման աշխատանքներով, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի Մակարավանք վանական համալիրի ճանապարհը երբեք ամբողջովին ասֆալտապատ չի եղել։