28 հուլիսի 2020 - 10:17 AMT
Արցախում կարգելվեն ինտերնետ շահումով խաղերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Արցախի տարածքում արգելվելու է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը: Այս մասին Facebook-ում հայտնել է ինքը Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նման ծառայությունների հասանելիությունը համացանցի միջոցով արգելափակվելու է, և անհրաժեշտ է պայքարել արգելքի շրջանցման հնարավորություների դեմ։

«Մենք պետք է պայքարենք այդ արատավոր երևույթի դեմ, քանի որ այն երջանկություն չի բերում մեզ, եթե անգամ շահում ես», - ասել է նա: