28 հուլիսի 2020 - 10:44 AMT
Հակառակորդի կրակից զոհված Մուրադյանը հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ընթացքում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արթուր Մուրադյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:

Արթուր Մուրադյանը մահացել էր հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Նա ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանաին բախումների ժամանակ։