28 հուլիսի 2020 - 11:46 AMT
ԿԳՄՍՆ ՊՈԱԿ․ Գառնիի «փարթին» ֆիլմի նկարահանում էր

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում խնջույք (փարթի) չի անցկացվել, տարածքում ֆիլմի նկարահանումներ են։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Արգելոց-թանգարանում նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը»,- գրված է ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցներում և սոցցանցերում տեսանյութ և տեղեկություն էր տարածվել, որ Գառնիում խնջույք է անցկացվել։

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրություն է, և բազմամարդ խնջույքներն արգելված են։