30 հուլիսի 2020 - 10:21 AMT
Կոտայքի մարզպետը կազատվի պաշտոնից և շրջակա միջավայրի նախարար կնշանակվի

Հուլիսի 30-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը։

Նա Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հունիսի 1-ին։

Armtimes.com-ի տեղեկություններով՝ մարզպետը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար, որի հաստիքը թափուր է մայիսից։

Էրիկ Գրիգորյանը 2020-ի մայիսի 6-ին ազատվել էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։