Կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ամենաբարձր ցուցանիշներից մեկը գրանցվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքի գենտախորշերում։ 3 ամենաաղքատ թաղամասի բնակիչների 57 տոկոսի մոտ հակամարմիններ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հետազոտությունները կատարվել են հուլիսին, թեստավորվել է 6936 մարդ։ Ըստ արդյունքների՝ 10-ից 6-ը հակամարմիններ ունեն։
Հենց սա կարող է նվազեցնել Covid-19-ի տարածման տեմպը քաղաքի ամենաաղքատ թաղամասերում։
Համեմատության համար նշվում է, որ ապրիլին արված հետազոտությունների համաձայն՝ Նյու Յորքում թեստավորվածների 21%-ն է ունեցել հակամարմիններ, իսկ մայիսին Ստոկհոլմում՝ միայն 14%-ը։ Վերջինն այն դեպքում, որ Շվեդիան հրաժարվել էր կարանտինային միջոցառումներ կիրառելուց։
Հուլիսի 30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17,031,281 է, մահացել է 667,060 մարդ, առողջացել՝ 9,951,105-ը։ Հնդկաստանում վարակվել է 1,581,963 մարդ։