30 հուլիսի 2020 - 11:02 AMT
Ֆրանսիայում սկսվել է ITER փորձարարական ջերմամիջուկային ռեակտորի հավաքումը

Ֆրանսիայում տրվել է ITER փորձարարական ջերմամիջուկային ռեակտորի հավաքման պաշտոնական մեկնարկը, սպասվում է, որ առաջին պլազման ձեռք կբերվի 2025-ի դեկտեմբերին, իսկ մինչև 2035-ը կսկսեն դեուտեր-տրիտիում պլազմայի փորձարկումները։

Միջոցառմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ITER-ի գործընկեր երկրների կառավարությունների այլ ղեկավարներ, փոխանցում է N+1-ը։

Նախագծի հիմանական նպատակն է ցույց տալ էներգետիկ ռեակտորի կոմերցիոն հնարավորությունները, որում ավելի ծանր տարրերից թեթևի սինթեզ է տեղի ունենում, ինչպես նաև լուծել մի շարք ֆիզիկական և տեխնոլոգիական խնդիրներ։

ITER-ը համարվում է ֆիզիկական բարդագույն կայաններից մեկը, որ երբևէ ստեղծվել է մարդու կողմից։ Ռեակտորի ընդհանուր զանգվածը 23,000 տոննա է, այն հսկայական շենք է զբաղեցնում։

Միջազգային փորձարարական ջերմամիջուկային ռեակտորի՝ ITER նախագծի մեկնարկը տրվել է 1992-ին, այս պահին փորձին մասնակցում են Չինաստանը, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ճապոնիան, ՌԴ-ն, Հրվ. Կորեան, Ղազախստանը և ԱՄՆ-ն։ Շենքը, որտեղ տեղադրված է ռեակտորը, գտնվում է Ֆրանսիայում։