30 հուլիսի 2020 - 12:50 AMT
Washington Post. Ալիևը ձգտում է ընդդիմության հետ հաշվեհարդարի

Washington Post-ը խմբագրական հոդվածում խստորեն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայքան ընդդիմության դեմ։

Նշվում է, որ հուլիսին Ալիևը կոչ էր արել «վերջ տալ 5-րդ շարասյանը» և ասել, որ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը «հայերից վատն է», որին հաջորդել են ընդդիմադիրների ձերբակալություններ, գրում է BBC-ն։

Washington Post-ն Ալիևին անզուսպ բռնապետ է անվանել և գրել, որ նա երկաթե բռունցքով փորձում է ոչնչացնել իր քննադատներին։

Հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր թե ընդդիմությունը «հեղաշրջում էր նախապատրաստել»։ «Ժողովրդական ճակատը» կոչ է արել իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրներին, որոնք ձերբակալվել են հուլիսն, հայ-ադրբեջանական սահմանին սրացման օրերին Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերից հետո։