30 հուլիսի 2020 - 13:33 AMT
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 69, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 318 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 5519 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։