30 հուլիսի 2020 - 13:45 AMT
Beeline-ի SIM քարտը նոր 4G USIM-ով փոխանակող բաժանորդները 40 ԳԲ ինտերնետ նվեր կստանան

Beeline-ի բաժանորդները կարող են միչև հոկտեմբերի 31-ն անվճար փոխարինել իրենց հին SIM քարտերը նոր 4G USIM-երով և ստանալ նվեր՝ 40 ԳԲ ինտերնետ:

«Beeline-ի բաժանորդներին հասանելի է 4G+ բջջային ցանց, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչև 170 Մբիթ/վ: Բայց հաճախորդները չեն կարողանա օգտվել այդ արագությունից, եթե ունեն հին SIM քարտ: Մենք անվճար կփոխարինենք քարտը, կնվիրենք 40 ԳԲ ինտերնետ և ես կարող եմ վստահեցնել, որ 4G+ ցանցի առավելությունները հաճելիորեն կզարմացնեն մեր բաժանորդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր բաժանորդներին` բացառությամբ շարժական կապի ինտերնետի: Առաջարկը հասանելի է միայն հին SIM քարտ (որը չի ապահովում 4G ցանցի հնարավորությունը) օգտագործող բաժանորդներին:

*444# հրահանգի միջոցով հնարավոր է ստուգել, արդյոք SIM քարտը և հեռախոսն ապահովում են 4G ցանցի հնարավորություն թե ոչ, իսկ կայքի միջոցով հնարավոր է ստանալ մանրակրկիտ ինֆորմացիա, թե ինչպես հեշտությամբ անցում կատարել 3G–ից 4G ցանցին:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։