30 հուլիսի 2020 - 15:38 AMT
Բեզոսը սոցցանցերը կոչել է «նրբերանգները ոչնչացնող մեքենաներ»

Հուլիսի 29-ին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը սոցցանցերը կոչել է «նրբերանգները ոչնչացնող մեքենաներ»։ Այս մասին հայտնում է GeekWire-ը։

«Մի քիչ վհատեցնող է, բայց ինձ թվում է, որ սոցիալական մեդիան նրբերանգների ոչնչացման մեքենա է։ Եվ ես այն կարծիքին չեմ, որ դա օգտակար է ժողովրդավարությանը», - ասել է Բեզոսը:

Կոնգրեսում լսումներ են անկացվել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Apple-ի ղեկավար Թիմ Քուկի, Google-ի ղեկավար Սունդար Պիչայիի և Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսի հետ։

Միլիարդատերերը հարցաքննվել են հակամենաշնորհային, մասնավորապես` մրցակիցներին ոչնչացնելու կամ «բնում խեղդելու» հարցերով։