30 հուլիսի 2020 - 18:11 AMT
Huawei-ն առաջ է անցել Samsung-ից. Աշխարհում ամենաշատն է սմարթֆոն վաճառել

Չինական Huawei Technologies ընկերությունը 2020-ի երկրորդ կիսամյակում դարձել է սմարթֆոնների ամենամեծ մատակարարն աշխարհում՝ շրջանցելով Samsung Electronics-ին, փոխանցում է The Verge-ը։

Canalys վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ Huawei-ն առաջին անգամ արտադրել և վաճառել է ավելի շատ սմարթֆոն, քան աշխարհի մեկ այլ ընկերություն՝ 2020-ի ապրիլից հունիսի ընթացքում։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Huawei-ն առաքել է 55․8 մլն սարք՝ շրջանցելով 53․7 մլն արտադրած Samsung-ին։ Ընկերության վաճառքների 70%-ից ավելին բաժին է ընկնում չինական շուկային, ներքին շուկայում վաճառքն աճել է 8%-ով, սակայն արտասահմանյան մատակարարումը նվազել է 27%-ով։

Վերլուծաբանները նշում են, որ ընկերությունն օգտվել է կորոնավիրուսից հետո Չինաստանում տնտեսական բումից և հիշեցրել, որ Huawei-ն ամերիկյան պատժամիջոցների պատճառով արտաքին շուկայում չի հաջողել, սակայն աճող գերիշխանություն է ստացել ներքին շուկայում։