31 հուլիսի 2020 - 12:39 AMT
Ուկրաինացին երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի Տերնոպոլյան մարզի բնակիչը երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին, 360tv.ru-ի փոխանցմամբ, հայտնել է մարզի աշխատակազմի առողջապահական վարչության ղեկավար Վլադիմիր Բոգայչուկը:

Նա նշել է՝ պետք է գիտակցել, որ կորոնավիրուսով վարակված և բուժված լինելն այլևս չվարակվելու երաշխիք չէ։

Հուլիսի 31-ի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 71,404 մարդ, 1717-ը մահացել է, 39,945-ը՝ ապաքինվել: