4 փետրվարի 2009 - 14:45 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ մեխանիզմը Արցախի ինքնորոշման փաստի ճանաչումն է
«Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում միջազգային իրավունքը, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե մեկնաբանությունը ճիշտ է: Միջազգային իրավունքում չկա եւ չի կարող լինել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայություն ազգերի ինքնորոշման սկզբունքի հանդեպ»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Որպես օրինակ նա բերել է Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը; «Համոզված եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման միակ մեխանիզմը Արցախի ինքնորոշման փաստի ճանաչումն է»,-ասել է ԼՂՀ նախագահը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ