1 օգոստոսի 2020 - 11:03 AMT
Հայկական հարվածային ԱԹՍ-ն՝ գործողության մեջ (Տեսանյութ)

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությունից կադրեր է հրապարակել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայ ինժեներները սկսել են բարելավել հայկական ԱԹՍ-ները։ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ հայկական արտադրության առաջին հարվածային ԱԹՍ-ը փորձարկվել էր մարտական պայմաններում հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ։