1 օգոստոսի 2020 - 11:01 AMT
Կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թիվը ՀՀ-ում շարունակում է նվազել

Օգոստոսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 291 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 11 դեպք կա, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 749 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 560 պացիենտ, ընդհանուր առմամբ` 29,557, փաստացի բուժվում է 8307 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 165,656 թեստավորում: