1 օգոստոսի 2020 - 12:41 AMT
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:

Ընդհանուր առմամբ, Covid-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:

Ընդհանուր առմամբ իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն: