3 օգոստոսի 2020 - 12:32 AMT
Հայոց ցեղասպանության մասին The Promise-ը կցուցադրվի Netflix-ով

Օգոստոսի 8-ից Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» (The Promise) ֆիլմը կհայտնվի Netflix հարթակում։ Այս մասին հայտնում է ANCA-ն։

Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2016 թվականին, ռեժիսորն ամերիկացի Թերի Ջորջն է։ Այն պատմական դրամա է Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև սիրային եռանկյունու մասին:

Ֆիլմը նկարահանվել է բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։