3 օգոստոսի 2020 - 12:52 AMT
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Նրանցից 3-ն ապրում է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:

Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս իրականացվել է 6095 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։