Վրաստանում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել 2 հոգու մոտ։ Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակակիրների ընդհանուր թիվը 1179 է, բժշկական հսկողության տակ է 251 հոգի:
Կորոնավիրուսից մահվան 17 դեպք կա, 6919 հոգի կարանտինային ռեժիմում է գտնվում։
Վրաստանը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ կորոնավիրուսի համավարակի տարածման առումով բարենպաստ դիրքում է։ Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ օգոստոսի 3-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 232,800-ը, Իրանում վարակի 309,000-ից ավելի դեպք է գրանցվել, Ադրբեջանում՝ 32,000-ից ավելի։ Հայաստանում վիրուսի 39,102 հաստատված դեպք կա։