4 օգոստոսի 2020 - 10:58 AMT
ՀՀ-ում Covid-19-ի վարակի ակտիվ դեպքերը 8000-ից նվազել են. Եվս 6 մարդ է մահացել

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,298-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրն ախտորոշման որոշ լաբորատորիաներ չեն աշխատել, ինչի պատճառով համեմատաբար քիչ թեստավորում է անցկացվել։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 768 դեպք կա, այլ պատճառով՝ 228։

Ապաքինվել է ևս 511 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,372 է։ Փաստացի բուժվողների թիվը 7930 է։

Ընդհանուր առմամբ, 168,164 թեստ է արվել։