4 օգոստոսի 2020 - 14:13 AMT
Կորոնավիրուսի 36 նոր դեպք՝ Չինաստանում

Չինաստանն օգոստոսի 4-ին հայտնել է կորոնավիրուսի 36 նոր դեպքի մասին, նախորդ օրը՝ օգոստոսի 3-ին, 43 դեպքի մասին, փոխանցում է Reuters-ը։

Օգոստոսի 4-ին հաստատված դեպքերից 6-ը բերովի են, ևս 21 պացինետ ասիմպտոմ վարակակիր է, օգոստոսի 3-ին հաստատված 43 դեպքից 7-ն են բերովի, ևս 11 հոգի ասիմպտոմ է, հայտնել են երկրի առողջապահության ազգային հանձնաժողովից։

Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ Չինաստանում օգոստոսի 4-ի դրությամբ վարակի 88,000-ից ավելի դեպք է գրանցվել, երկրում մահացել է 4600-ից ավելի մարդ։