Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել, վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական՝ Ասկերանից և Նորագյուղից, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Covid-19-ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավորներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ:
Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ՝ ևս 7-ի վիճակ ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:
Մինչև օգոստոսի 4-ը վիրուսն ախտորոշվել է 247 մարդու մոտ, նրանցից 181-ը բուժվել է: Փաստացի բուժվում է 65 հոգի, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Արցախում թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել: Մինչ օգոստոսի 4-ի իրականացվել է 6,234 փորձանմուշի հետազոտություն: