Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Toll- Free ծառայությանը բաժանորդագրվելով, փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները՝ անվճար զանգով:
Toll-Free ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:
Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:
Ծառայության առավելությունները.
• Հաճախորդների արագ տեղեկացում
• Սպասարկման արդյունավետության բարձրացում
• Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում
• Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում
• Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում
• Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից
• Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը
Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:
Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:
Ծառայության գները.
Միացման վճար` 0 դրամ
Ամսավճար` 5000 դրամ
Մուտքային զանգեր Հայաստանի ֆիքսված ցանցերից` 5 դրամ/րոպե
Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից` 15 դրամ/րոպե
Բաժանորդագրության ժամկետը` 12 ամիս։
Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք)` 60,000 դրամ
Գները ներառում են ԱԱՀ: