4 օգոստոսի 2020 - 17:40 AMT
Ադրբեջանցի հաքերները հանրայնացրել են «Զվարթնոց» օդակայանի աշխատողների տվյալներ

Ադրբեջանցի հաքերները հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ավելի վաղ ադրբեջանցի հաքերները հայտարարել էին, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից հայտնել էին, որ տեղեկատվությունը ստուգման փուլում է։

Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։