4 օգոստոսի 2020 - 20:25 AMT
Բեյրութում երկու ուժգին պայթյուն է որոտացել․ Պատճառը դեռ հայտնի չէ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժեղ պայթյուն է որոտացել, փոխանցում է ՌԲԿ-ն՝ նշելով, որ պայթյունի վայրը ծխով է պատվել։

Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ քաղաքում միանգամից մի քանի պայթյուն է որոտացել, դրանք այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն հետուստաալիքը հայտնել է, որ այն որոտացել է նավահանգստում գտնվող նավթահորում։

AFP-ն իր աղբյուրին հղումով նշում է, որ տասնյակ վիրավորներ կան:

Reuters-ի աղբյուրները ևս հայտնում են, որ պայթյունը քաղաքի նավահանգստում է գրանցվել, այն հատվածում, որտեղ նավթային պահեստներն են։

Ըստ լիբանանյան MT ալիքի՝ նախնական տվյալները հուշում են, որ կատարվածն ահաբեկչություն չէ։

Մի շարք այլ աղբյորներում նշվում է նաև, որ պայթյունի վայրից հեռու գտնվող տների ապակիներ ու մեքենաներ են վնասվել։

Ավելի ուշ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում հրատեխնիկայով նավ է պայթել։