4 փետրվարի 2009 - 18:48 AMT
Հայաստանը Սոֆիայում կմասնակցի գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությանը
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությանը, որը կկայանա փետրվարի 23- մարտի 1 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Հայաստանը ներկայացնելու են երկու գեղասահորդ-մենակատար` Սարգիս Հայրապետյանը եւ Արմինե Ստամբուլցյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Հայրապետյանն ու Ստամբուլցյանը Մոսկվայում են մարզվում անցյալ տարվա օգոստոսի 17-ից: Մենք ստիպված որոշում ենք ընդունել նրանց մեկ տարով Ռուսաստանի մայրաքաղաք ուղարկել, քանի որ մեր մարզադաշտում հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ մարզվելու համար այլ պայմաններ չկան»,- նշել է Սամվել Խաչատրյանը:

Նշենք, որ այս տարի Սարգիս Հայրապետյանը եւ Արմինե Ստամբուլցյանը արդեն մասնակցել են Հելսինկիում անցկացված Եվրոպայի առաջնությանը, բայց որպես պահեստայիններ: