4 փետրվարի 2009 - 20:42 AMT
ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության վայրի մոտ զինծառայողի դիակ է հայտնաբերվել
Փետրվարի 3-ի երեկոյան Երեւանի Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է ՌԴ զինված ուժերի զինծառայողի դիակ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, տեղի ժամանակով 20:30-ին Շտապ օգնության կենտրոնական կայանից Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքը ահազանգ է ստացել այն մասին, որ Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ զոհվածը ՌԴ սահմանապահ ուժերի զինծառայող Արթուր Մաթեւոսյանն է, ծնված 1982թ.: Այդ փաստով հետաքննություն է տարվում:

Նշենք, որ փետրվարի 3-ին 20:15-ին, Բարբյուսի 65 հասցեում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ գնդակահարվել է Հայաստանի Ոստիկանության տեղակալ Գեւորգ Մհերյանը: