6 օգոստոսի 2020 - 10:23 AMT
Ծառուկյանը 100 մլն դրամ է ուղղել Բեյրութում զոհվածների ընտանիքներին և եկեղեցու վերականգնմանը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին:

50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելուն, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելուն:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ։