6 օգոստոսի 2020 - 10:58 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 233 նոր դեպք կա և 2 մահ

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,819-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 233-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 772 դեպք կա, այլ պատճառով՝ 228։

Ապաքինվել է ևս 706 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 31,556 է։ Փաստացի բուժվողների թիվը 7263 է։

Մեկ օրում թեստավորվել է 1588 մարդ։

Ընդհանուր առմամբ, 171,600 թեստ է արվել։