Facebook-ն առաջին անգամ խառնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական էջի բովանդակությանը։ Իսկ Twitter-ն անորոշ ժամանակով Թրամփի նախընտրական շտաբին զրկել է նոր գրառումներ անելու իրավունքից՝ հայտարարելով, որ Սպիտակ տան ղեկավարը կորոնավիրուսի մասին կեղծ ինֆորմացիա է տարածում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Facebook-ը ջնջել է Թրամփի հարցազրույցներից մեկի հղումը պարունակող գրառումը։ Դրա ժամանակ նախագահը պնդում է, որ պետք է վերանացել բոլոր դպրոցները, քանի որ, ըստ նրա՝ երեխաները «կորոնավիրուսի դեմ գրեթե ամբողջական իմունիտետ ունեն»։
Twitter-ը պարբերաբար խառնվել է նախագահի թվիթերյան գրառումներին, սակայն Facebook-ը միշտ քննադատությունների է արժանացել ձեռնպահ լինելու համար։ Օգտատերերն ԱՄՆ նախագահին մեղադրում են ռասիզմի, ատելության խոսքի և ապատեղեկատվություն տարածելու համար։
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Facebook-ը ստիպված է եղել ջնջել այն, քանի որ հրապարակված վիդեոն ապատեղեկատվություն է պարունակել մարդկանց խմբերից մեկի՝ իմունիտետ ունենալու մասին։
Ավելի ուշ նույն գրառումն արվել է նախագահի շտաբի թվիթերյան էջում։
Թրամփի նախընտրական շտաբը Facebook-ին մեղադրել է կանխակալության, իսկ Twitter-ին՝ դեմոկրատների օգտին «խաղալու համար»։