6 օգոստոսի 2020 - 12:58 AMT
Ձերբակալվել է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ նախկին պաշտոնյան ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

Առաջին անգամ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2008-ին, ապա վերանշանակվել էր 2013-ին՝ 5 տարի ժամկետով: