6 օգոստոսի 2020 - 14:28 AMT
Աշոտ Զաքարյանը՝ Ռազմական ոստիկանության պետ

Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Մեկ այլ հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Աշոտ Զաքարյանը 1993-2003թթ․ զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, որ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։