Բեյրությում օգոստոսի 4-ին եղած պայթյունների զոհերի թիվը շարունակում է աճել։ Առողջապահության նախարարություն ներկայացրած վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 157 մարմին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Մոտ 5000 մարդ վիրավոր է։ Փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Սպասվում է զոհերի թվի հետագա աճ։
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։
Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։