6 օգոստոսի 2020 - 18:33 AMT
Բեյրութում Մակրոնին վանկարկել են՝ «ժողովուրդը կողմ է, որ ռեժիմը հեռանա»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Բեյրութ այցելության ժամանակ հավաքված ամբոխը մեղադրանքներ է հնչեցրել նրան ուղեկցող Լիբանանի նախագահ Միշել Աունի հասցեին և վանկարկել՝ «ժողովուրդն ուզում է, որ ռեժիմը հեռանա», գրում է Korrespondent.net-ը։

Ֆրանսիայի և Լիբանանի նախագահները եղել են պայթյունի վայրում և զննել ավերածությունները։

Հավաքվածները վանկարկել են նաև «նախագահ Միշել Աունն ահաբեկիչ է»։

Մակրոնն այցելել առավել տուժած Հեմմայզե փողոցը Բեյրութում և լսել տուժածներին։ Սոցցանցերում տեղաբնակները գրում են, որ տեղի քաղաքական գործիչները դա չեն արել։

Մակրոնն առաջինն է արտերկրյա ղեկավարներից, որն այցելել է Լիբանան հզոր պայթյունից հետո։ Ֆրանսիան ռազմական 3 ինքնաթիռ և 6 տոննա բեռ է ուղարկել Լիբանան։ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է Լիբանանին միջազգային աջակցության ծրագիր նախաձեռնել։

Photo. AP