5 փետրվարի 2009 - 12:48 AMT
ԵՄ-ն կարող է հրավիրել Ռուսաստանին «Արեւելյան գործընկերություն»
Եվրամիության արտաքին կապերի ու քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է, որ Ռուսաստանին կարող են հրավիրել «Արեւելյան գործընկերություն»: Ընդ որում նա ճշտել է, որ «Արեւելյան գործընկերությունը» դա ԵՄ քաղաքականությունն է Եվրամիությունից դեպի արեւելք գտնվող գործընկեր երկրների հանդեպ, այն է` Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հանդեպ»:

«Արեւելյան գործընկերության» ծրագրի օգնությամբ մենք արձագանքում ենք այն երկրների ձգտումներին, որոնք տարբեր միջոցներով փորձում են առավել սերտ կապեր հաստատել մեզ հետ»,-հայտարարել է եվրահանձնակատարը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: