ԶՈւ 5-րդ զորամիավորման դեսանտագրոհային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունք, որի ընթացքին հետևել է Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։
Զինծառայողները՝ կիրառելով քողարկման և հետախուզական տարբեր հնարքներ, հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:
4-րդ զորամիավորման զորամասերում օգոստոսի 4-5-ն անցկացվել են մասնագետների ցուցադրական հավաք-պարապմունքներ:
Զորամիավորումներում շարունակվում է զինված ուժերը համալրած նորակոչիկների պատրաստության գործընթացը։ Օգոստոսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շարային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։