7 օգոստոսի 2020 - 17:07 AMT
«Նորք» ինֆեկցիոնի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

Օգոստոսի 7-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, փոխանցում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը։

Հիվանդանոցից նշում են, որ Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին 2 տարվա համատեղ և կորոնավիրուսի դեմ պայքարում կատարած ահռելի աշխատանքների համար։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր կենտրոններից մեկն է ՀՀ-ում։