7 օգոստոսի 2020 - 20:08 AMT
Սարգսյանը՝ Ապրիլյանի հանձնաժողովի նիստին մասնակցելու մասին․ Չգնալ չէի կարող՝ թաքցնելու բան չունեմ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը 5 հոլովակ է թողարկել, որտեղ նա պատասխանում է Ապրիլյան պատերազմի մասերին հարցերի։

Սարգսյանը նշել է, որ չէր կարող չգնալ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին, քանի որ թաքցնելու բան չունի։

1-2 րոպեանոց «Խոսենք անկեղծ․ Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» անունով հոլովակների շարքում նա անդրադառնում է 2016-ի քառօրյայի իրադարձություններին։ Նրա խոսքով՝ ճշմարտությունն այն է, որ «2016-ի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակցեց մեզ վրա և պարտվեց»։

Օգոստոսի 7-ին Սարգսյանի գասենյակից հայտնել էին, որ նա սկսում է պատասխանել հանրույթանը հետաքրքրող հարցերի։ Ապրիլի 16-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Սարգսյանի գրասենյակից նշել են, որ կարճ հոլոակների ձևաչափով հարցերի պատասխանելը չի փոխարինի մամուլի ասուլիսին։