8 օգոստոսի 2020 - 12:43 AMT
Իտալիայում մեկ օրում վարակի 552 նոր դեպք կա․ Մայիսից հետո ռեկորդային է

Օգոստոսի 8-ի դրությամբ Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսի 552 նոր դեպք է հաստատվել, մայիսի վերջից հետո երկրում նոր դեպքերի նման բարձր ցուցանիշ դեռ չէր գրանցվել, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նշվում է, որ երկրում 38%-ով աճել են վարակման դեպքերը։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ⅓-ը գրանցվել է Վենետոյի շրջանում, որը դարձել էր Իտալիայում համաճարակի լոկալ էպիկենտրոններից մեկը։ Մեկ օրում այնտեղ 16,500 թեստավորում է արվել։ Շրջանի ղեկավար Լուկա Ջային նշել է, որ կորոնավիրուսի դեպքեր հաստատվել են Պերուից, Մալթայից, Իսպանիայից և Խորվաթիայից ժամանած քաղաքացիների մոտ ու հավելել, որ հանգստի գնալը մեծ վտանգ է ներկայացնում։

Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի առաջին օջախներից մեկն էր։ Օգոստոսի 8-ի դրությամբ երկրում մոտ 250,000 վարակակիր կա։ Աշխարհում վարակակիրների թիվը 19․3 մլն-ից ավելի է։