Air India Express ավիաընկերության ինքնաթիռը 191 ուղևորով վթարվել է Հնդկաստանի հարավային Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, ոստիկանության տվյալով 18 մարդ մահացել է, 35-ը՝ վնասվածք ստացել, փոխանցում է The Indian Express-ը։
Աղբյուրի տվյալով՝ մահացածների ցանկում է նաև օդաչուն։
«Բոինգ-737»-ը մոտեցել է թռիչքուղուն և երկու մասի բաժանվել, հայտնել են Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից։
Վթարը Հնդկաստանի ժամանակով 19։00-ին է եղել (17:30 Երևանի ժամանակով), ինքնաթիռը վթարվել է ուժեղ անձրևի պայմաններում։
Ինքնաթիռը Դուբայից է վերադարձել։ Air India Express-ը Air India-ի լոուքոսթերն է։ 2010-ի մայիսին 158 մարդ էր մահացել Հնդկաստանի Մանգալուրուում բյուջետային ավիաընկերության ինքնաթիռի վթարից։