8 օգոստոսի 2020 - 11:51 AMT
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորի մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Միևնույն ժամանակ, Covid-19-ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել մեկուսացման վայրը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:

Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 6838 փորձանմուշի հետազոտություն:

Օգոստոսի 7-ին և 6-ին Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպքեր չէին հայտնաբերվել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավանություն է տվել պարետի առաջարկությունը, ըստ որի` հաշվի առնելով կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի բացակայությունը, առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը: