10 օգոստոսի 2020 - 13:00 AMT
Վրաստանում կորոնավիրուսի 25 նոր դեպք կա

Օգոստոսի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 25 նոր դեպք է գրանցվել։ Կառավարական StopCov կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր 1250 է, որից 1010-ն ապաքինվել է։

Մահացել է 17 հիվանդ։

Կարանտինում 7068 մարդ կա, բժիշկների հսկողության տակ 242 անձ է։

Վրաստանում կորոնավիրուսով վարաիի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։