11 օգոստոսի 2020 - 10:37 AMT
«Նորք» ինֆեկցիոնը տնօրենի ԺՊ ունի

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը։ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում նա նշվում է որպես հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում էր գրել օգոստոսի 7-ին։ Ավելի ուշ ԱՆ խոսնակը հայտարարել էր, որ նա ազատվել է աշխատանքից, որովհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն ու «Նորքը» միավորվում են։