Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան՝ չնայած աշխարհում վարակակիրների թիվը 20 մլն-ի է հասնում, իսկ մահերինը՝ 750,000-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ԱՀԿ ղեկավարը հորդորել է կորոնավիրուսի դեմ պայքարում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովի ու խաղաղօվկիանոսյան երկրներից, որոնց հաջողվել է վիրուսի տարածումը կանխել վաղ փուլում։
Հեբրեյեսուսը համաշխարհային առաջնորդներին հորդորել է գործել, իսկ քաղաքացիներին՝ հետևել սահմանափակման նոր միջոցներին։
«Իմ կոչը բյուրեղի պես պարզ է՝ ճնշել, ճնշել և ևս մեկ անգամ ճնշել վիրուսը»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ առայժմ չկա կորոնավիրուսի դեմ պայքարի իդեալական տարբերակ, և, հնարավոր է, այն չլինի էլ։